Ապրիլի 18-ին Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի՝ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում էին ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ասելով, որ նա է սպանել իրենց որդիներին.
«Հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» հայտարարությունը, դիմելու ենք դատախազին: Մարդն իր բերանով խոստովանեց, որ հանցանք է կատարել: Մեր որդիներին միտումնավոր տարել եւ սպանել է:
Արդյունքում, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գլխավոր դատախաղություն հասկանալու համար, թե ինչ ընթացք տվեց դատախազությունը զինվորների հարազատների բողոքին, որտեղից ի պատասխան մեզ հայտնեցին.
«ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, այնտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործին կցելու և համատեղ քննության առարկա դարձնելու նպատակով»:
Այս գործընթացքում, սակայն, ուշագրավ հանգամանք կա: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ զինվորների ծնողների դիմումը կցվել է Հակակառուպցիոն կոմիտեում շուրջ 2 տարի քննվող ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների քրեական գործին:
Հիշեցննեք, որ 2020 թվականին Մովսես Հակոբյանը մի շարք հայտարարություններ էր արել բարձրաստիճան պաշտոնյաների հանցագործությունների մասին, այդ թվում, որ վարչապետը կանգնեցրել է բանակի համալրումը և հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին:
Այդ հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-ում ներկայումնս վերափոխված հակակառուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 308 հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս արված հայտարարությունը կցվել է այս քրեական գործին եւ մեկ վարույթում քննվում է, իսկ թե ինչ որոշում կկայացվի, հետեւենք զարգացումներին:
Ի դեպ, այս հանգամանքից զինվորների հարազատները վրդովվել ե եւ դիմելու են Գլխավոր դատախազություն, որպեսզի իրենց՝ հանցագործության մասին հաղորդումն՝ ընդդեմ ՀՀ վարչապետի, քննվի առանձին վարույթում, այլ ոչ թե կցված լինի Մովսես Հակոբյանի գործին:
Քնար Մանուկյան