
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 20-ին հեռախոսազրույց է անցկացրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:
«Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները»,- հայտնել են արտաքին քաղաքական գերատեսչությունից: