ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզում

 

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:15-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին Opel մակնիշի ավտոմեքենան  բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, անվտանգության կանոնները պահպանած ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված իԼխ 131 մակնիշի ավտոմեքենային:

Բախման հետեւանքով իԼխ-ն էլ առաջ է ընթացել եւ բախվել Volkswagen մակնիշի ավտոմեքենային:

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչպես կարող եմ մաքրել իմ վարկային պատմությունը:

Տիգրան Մանուկյան (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարկային տեղեկատվությունը կամ, այսպես կոչված, «վարկային պատմությունը» Ձեր (վարկառուի) վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է Ձեր կողմից ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Գործնականում «վատ վարկային պատմությունը մաքրել» նշանակում է ընթացիկ վարկային զեկույցներում չունենալ խնդրահարույց (ժամկետանց կամ սուբյեկտիվ չափանիշներով դասակարգված) վարկեր: Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկ?ույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար ի՞նչ փաստաթղթեր է ներկայացնում սոցիալական աջակցության տարածքային գործակալություն:

Լիլիթ Կիրակոսյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար սոցիալական աջակցության տարածքային գործակալություն ներկայացնում է հետեւյալ փատաթղթերը՝

1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,

2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք՝ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին,

3) ավանդատուի խնայողական գրքույկը, ինչպես նաեւ դրա լուսապատճենը՝ գրքույկի առաջին էջի եւ 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով,

4) տեղեկանք՝ «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993թ. հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին,

5) ըստ անհրաժեշտության՝ ներկայացվում է նաեւ`

ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնից՝ ամուսնության գրանցման մասին, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաեւ ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները,

բ. ավանդատուի անունը եւ ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում եւ խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը եւ դրանց լուսապատճենները,

գ. Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը եւ դրա լուսապատճենը,

դ. նոտարի կողմից տրամադրված` զոհվածի անունով մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված ավանդի ժառանգության իրավունքի վկայագիր, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված՝ զոհվածի կարգավիճակը հաստատող տեղեկանք, զոհվածի մահվան վկայական եւ դրանց լուսապատճենները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք զինկոմիսարիատից` 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ:




Լրահոս