
Ռումբի մասին հաղորդման պատճառով Սանկտ-Պետերբուրգի հայտնի Էրմիտաժի այցելուներին սկսել են տարհանել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է թանգարանի « ВКонтакте»-ի էջում արված գրառման մեջ:
«Ապրիլի 20-ին Էրմիտաժ հաղորդում է ստացվել շենքում տեղադրված ռումբի մասին: Տեղի է ունենում այցելուների տարհանում գլխավոր թանգարանային համալիրի տարածքից»,- ասվում է գրառման մեջ։
Թանգարանի անվտանգության ծառայության աշխատակիցները այժմ ստուգում են ցուցասրահներն ու ծառայողական հատվածները։