ԱՆԺԵԼԱՆ ՍԹՐԻՓԹԻԶ Է ՊԱՐԵԼ ԻՐ ՓՈՔՐԻԿԻ ԱՌՋԵ՞Վ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար տեղեկացնում է իր ընթերցողին, թե ինչ ընթացքում է Անժելա Սարգսյանն ընդդեմ Կարեն Արայանի գործը: Այս պահի դրությամբ Կարենը ձերբակալված է, իսկ Անժելան «Կռվախնձոր» հաղորդման շրջանակներում այս պատմությանը վերաբերող մեկնաբանություններ տվեց, որոնք ըստ Կարենի մոր` Մարինա Արայանի, անհեթեթ  են:  Կարենին ձերբակալել են հոկտեմբերի 5-ին, իսկ հաղորդումը ցուցադրել  հենց հաջորդ օրը: Մոր պնդմամբ դա զուգադիպություն չէր, այլ մտածված քայլ, քանի որ այդ հաղորդումը նկարահանվել էր 20 օր առաջ: Տիկին Արայանի տեղեկացմամբ` Անժելան եւ իր ամուսինն  ամուսնալուծված չեն եւ երբեք այդ մտադրությունը չեն ունեցել, իսկ ամուսինը` Ղազարն էլ, երեւի պիտի իր ուսերին համապատասխան դաջվածքներ անի, որ հիմնավորի ասածը, թե նկարներում ինքն է եղել: Կարենի մոր կարծիքով, այդ զույգը կարողացավ անամոթաբար խաբել հասարակությանը, իսկ Անժելան էլ պետք է հանգիստ շարունակի ապրել, նկարվել այն պարագայում, երբ իր որդին բանտում է: Տիկին Արայանն  իր  ցնցող բացահայտումները սկսեց պատմության հենց սկզբից: Նախ պատմեց, որ իր որդին եւ Անժելան ծանոթացել են 2010թ. մայիսին` Կարենի  նկարների ցուցահանդեսի ժամանակ: Այնուհետեւ դերասանուհին խնդրել է Կարենին իր դիմանկարը ստեղծել: Կարենը չի մերժել: Անժելան էլ, որպես շնորհակալություն, իր ներկայացմանն է հրավիրել Կարենին եւ մորը: Ներկայացման ավարտին  էլ միացել նրանց սրճարանում: -Անժելան, չգիտես ինչու, մեծ ցանկություն ուներ ինձ հետ ծանոթանալու: Եկավ, նստեց մեզ հետ, գովեցինք աղջկան, ընթացքում Անժելան սկսեց ընդարձակվել, ինչ-որ պատմություններ պատմել` անկապ, անհասկանալի: Շատ զարմացած էի, որ այդ հաճելի դեմքով աղջիկը կարող է լինել այդքան թեթեւսոլիկ ու դատարկ: Սեպտեմբեր ամսին սկսեցի նկատել տղայիս խառնված վիճակները, ուշ էր տուն գալիս, ինձանից գումար խնդրում: Անհանգստացած եւ զարմացած էի, մտածեցի` միգուցե սեր է կազինոյի նկատմամբ, լարվեցի: Որոշեցի տղայիս հետ շատ լուրջ զրուցել: Կարենը սկզբում թաքցնում էր, հետո էլ խոստովանեց, որ մտերիմ կապերի մեջ է Անժելայի հետ: Ինձ այդ փաստը շատ տհաճ էր, քանի որ նա ամուսնացած էր, ուներ երեխա: Կարենի խառնված, մտահոգ վիճակն օր օրի ավելի ակնհայտ էր դառնում: Շատ փորձերից հետո որդիս վերջապես կիսվեց ինձ հետ` ասելով, որ 2 ամիս է` չի կարողանում է խզել կապերն Անժելայի հետ: Կարենը բացատրել է նրան, որ ուզում է ընտանիք կազմել, նշանվել, ինչին ի պատասխան` Անժելան ասել է` նման բան լինել չի կարող: Դա կլինի առաջին դեպքը, քանի որ տղամարդկանց թողնում է ինքը, երբ հագենում  է: Սկզբում մտածեցի` ո՞նց կարող է ամուսնացած կինը ծամոնի պես կպչել: Կարենն ասում էր, որ դերասանուհին սպառնացել է իրեն եւ ասել, որ վերին օղակներում լավ դիրքեր  ունի, որ իր մեջքին կանգնած է ամենահզոր եկեղեցին` «Կյանքի խոսքը»: Հետո էլ տղաս ինձ ասաց, որ Անժելան ձեռք է բերել տեսախցիկներ, լսողական սարքեր: Որդուս էլ պատմել է, թե դրանց շնորհիվ է, որ նա այսօր մեքենա է վարում, որ  «Արմենիա» հեռուստաընկերությունում  բարձր վարձատրվող դերասանուհի է: Մի օր էլ նա այդ տեսախցիկով  նկարել է իրենց սեռական հարաբերությունները, դիսկը տվել տղայիս եւ ասել` քեզ համար անակնկալ ունեմ, հետո կնայես: Կարենն էլ չհամբերելով հենց Անժելայի ներկայությամբ  որոշել է նրա մեքենայի մեջ նայել: Երբ տեսել է այդ ամենը, ահավոր զայրացել է, կոպտել ու կոտրել այդ դիսկը: Անժելան խոստացել է այդ ամենը ոչնչացնել: Ես որոշեցի ինքս խառնվել, որ տղաս խզի կապերը: Գնացի Անժելայենց տուն, այդ ժամանակ նա վարձով էր բնակվում Նար-Դոս փողոցում: Գնացի, որ իր ամուսնու հետ խոսեմ, մտածում էի` էնտեղ տեսնել հայ տղամարդ, բայց… Մտնում են նրանց տուն այն ժամին, երբ Կարենն իրենց տանն է: Հարցնում եմ ամուսնուն` ո՞վ է Կարենը, ինչո՞ւ է ձեր տուն գալիս, ստանում եմ պատասխան` Կարենը հարազատ է, Անժելայի հարազատը: Էլ չկարողանալով դիմանալ` Ղազարին ասացի` իսկ դու գիտե՞ս, որ իմ տղան ու քո կինը սիրային կապի մեջ են: Նա անգամ աչքը չթարթեց, ասաց` այո՛, գիտեմ: Հետո էլ հավելեց, որ սա առաջին դեպքը չէ, Անժելան բնավորություն ունի սիրահարվելու, սա էլ կանցնի: Հարցին` իսկ ինչո՞ւ չեք բաժանվում, նա հանգիստ պատասխանեց. «Մենք երբեք չենք բաժանվի, թող ինչքան ուզում են, հանդիպեն»: Ես շոկ էի ապրում:Դրանից հետո Անժելան սկսեց ինձ սպառնալ` ասելով, թե հուր-հավիտյան կկորցնեմ   տղայիս, եթե Կարենն իրենը չլինի: Աղջիկն ասաց ու, փաստորեն, անում է… Դրա ժարգոնը, բառապաշարը… Հուլիսի 1-ին Անժելան ինչ-որ տուն է գտնում ու ստիպում, որ Կարենը վարձի, այդ օրվանից Կարենը հեռացավ տանից, գնաց Անժելայի հետ ապրելու: Մի շաբաթ հետո որդիս ինձ զանգեց ու ասաց, որ քիչ-քիչ կհեռացնի իրենից Անժելային: Նա օրը մեկի տանն էր գիշերում, որ Անժելան իրեն տանը չգտնի ու սառի: Այդ ամենից նա ավելի կատաղեց եւ տարածեց, որ Կարենն իրեն զենքի սպառնալիքով բռնաբարել է: Որդիս էլ ցանկանալով ապացուցել, որ նման բան չկա, մի քանի նկար է (ոչ թե պոռնոգրաֆիկ, այլ էրոտիկ, որտեղ Անժելան կիսամերկ փարվել է իր կրծքավանդակին) տեղադրում կայքում եւ անմիջապես հանում: Այդ օրվանից ինտերնետը լցվեց Անժելայի տարբեր նկարներով, որոնց մասին Կարենը նույնիսկ գաղափար չուներ:    Անժելայի ընտանիքում տիրել է ոչ միայն դավաճանություն, այլեւ մանկապղծություն: Նկատի ունեմ այն դիսկը, որը դիտել եմ: Մեր հրեշտակ մայրը պարում է էրոտիկ պար` սթրիփթիզ, որին մասնակցում է իր փոքրիկ աղջիկ երեխան: Ամուսինը, ով նկարահանում է, հրամայում է կնոջը իջեցնել ներքնազգեստը: Իսկ իրենց փոքրիկը թաթիկներով դիպչում է իր մոր հետույքին, սեռական օրգաններին, անգամ փորձում է պապայի հրամանը կատարել, օգնել իջեցնել ներքնազգեստը: Այ դա է մանկապղծությունը: Դրանից հետո ես շոկ եմ ապրել: Անհիմն բաներ չեմ ասում, այդ դիսկը հիմա գտնվում է իրավապահ մարմինների մոտ: Փորձ է արվել նաեւ խաղաղ ճանապարհով լուծել այս հարցը: Դա առաջարկել է Անժելան: Հանդիպել են Անժելայի ծանոթի տանը եւ պայմանավորվել, որ Կարենն իրեն վերադարձնի դիսկերը, որ ունեցել է իրենց վարձած տանը եւ գնա «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի նկարահանման  հրապարակ ու ասի, որ թյուրիմացություն է եղել, ինքն ու Անժելան հաշտվել են: Դրա դիմաց Անժելան խոստացել է, որ կգնա ոստիկանություն եւ հետ կվերցնի իր բողոքը: Կարենը կատարել է Անժելայի ուզածը: Ի դեպ, հեռախոսակապի միջոցով Անժելան լսել ու համոզվել է այդ ամենում: Հաջորդ օրն էլ, երբ Անժելան պետք է կատարեր իր խոստումը, պատճառաբանել է, որ վատառողջ է, մյուս օրը բալիկն է վատառողջ եւ այդպես, մինչեւ եկավ հոկտեմբերի 5-ը, երբ Կարենին կանչեցին քննության: Հենց այդ օրն էլ նրան ձերբակալեցին: Հ.Գ. «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության` այս հարցազրույցի տեսագրության տարածումից ընդամենը հաշվված րոպեներ անց ՀՀ ոստիկանությունը  պաշտոնապես հերքել է Մարիա Արայանի` Անժելա Սարգսյանի եւ նրա ամուսնու  կողմից   կատարված մանկապղծության մասին հայտարարությունը:  Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, թե տեսանյութը փորձաքննության է ենթարկվել, եւ հերքվել է դրա մեջ պոռնոգրաֆիայի առկայությունը:  Ինչպիսի՜ գովելի օպերատիվություն: Եզրակացությունները թողնում ենք ընթերցողին: ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս