
«Յուվենտուսը» պատմության մեջ 21-րդ անգամ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակիչ, փոխանցում է Armsport-ը:
Վճռորոշ խաղում Մասիմիլիանո Ալեգրիի թիմը մայիսի 11-ին «Ստադիո Օլիմպիկո»-ում ուժերը կչափի «Ինտերի» հետ։
Նախկինում «Յուվենտուսը» 14 անգամ հաղթել է Իտալիայի գավաթը և 6 անգամ դարձել փոխչեմպիոն։
21 եզրափակիչը ռեկորդային ցուցանիշ է։ Ամենամոտ հետապնդողը` «Ռոման», իր ակտիվում ունի 17 եզրափակիչ (9 հաղթանակ և 8 պարտություն):