ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է իրականում Փաշինյանն ասել Պետդումայի նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության կայքում տեղադրված վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման մասին հաղորդագրության տեքստը խմբագրվել է եւ փոփոխությունների ենթարկվել։

Հաղորդագրության նախնական տարբերակում, որն էլեկտրոնային փոստով ուղարկվել էր նաև լրատվամիջոցներին, նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, վերջնական համաձայնության են եկել նաև անվտանգության, ԼՂ հարցի շուրջ եւ այդ մասին Փաշինյանը խոսել է Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ։

Խմբագրված տարբերակում, սակայն, հանվել է «վերջնական» բառը, իսկ անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ մասը վերաձևակերպվել է հետևյալ կերպ․ «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված Լեռնային Ղարաբաղի անվտանգության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ»:




Լրահոս