Հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք. մահվան դեպք չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Իրականացվել է 3287 թեստավորում, առողջացել է 14 բուժառու: Մահվան դեպք չի գրանցվել․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422805 դեպք, որոնցից 410517-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1984 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3026628 թեստավորում:




Լրահոս