ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` այս պահին իրավապահները խուզարկում են Գորիսի դատախազ Գրիգոր Մինասյանի աներձագի բնակարանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները վերջինիս բնակարանը խուզարկում են Սիսիանում կաբելների գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Ի դեպ, դատախազ Մինասյանի աներձագ Արա Միրզոյանը նախկինում աշխատել է ոստիկանության Գորիսի բաժնում որպես օպերլիազոր:
Ավելի ուշ այլ մանրամասներ եւս կներկայացնենք:
Քնար Մանուկյան