
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մարիուպոլ քաղաքն ամբողջությամբ ռուսական զորքի վերահսկողության տակ է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ՌԴ պաշտպանության նախարարն այդ մասին զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Այսօրվա դրությամբ ամբողջ Մարիուպոլը ռուսական բանակի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ազգային միլիցիայի վերահսկողության տակ է»,- ասել է Շոյգուն՝ հավելելով, որ «Ազովստալ» գործարանի տարածքը հուսալիորեն շրջափակված է:
Ռուսական կողմի պնդմամբ՝ «Ազովստալ» գործարանի տարածքում շարունակում են մնալ օտարերկրյա վարձկաններ: