ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՄԻՊ-ը սպասում է ԲԴԽ-ի պատասխանին. ձեռքով մակագրման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ ամիս է, սակայն դատական համակարգում շարունակում են ահազանգել, որ ձեռքով մակագրման գործընթացը շարունակվում է եւ ըստ էության ԲԴԽ-ն ամեն ինչ անում է որպեսզի ձեռքով մակագրման գործընթացը շարունակվի: Իսկ ինչու է դատական համակարգի ղեկավար կազմը ձգձգում համակարգչի միջոցով դատական գործերի մակագրման գործընթացը:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ ԲԴԽ ղեկավար կազմում խոսակցություն է եղել, որ այսպես պետք չէ շարունակել եւ պետք է շտապ խնդրին լուծում տալ:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դատական համակագի ղեկավար կազմը ընթացքը ձգձգում է որոշ աղմկահարույց գործերի ձեռքով մակագրման գործընթացն ապահովվելու նպատակով: Ասել է թե՝ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերը ձեռքով կմակագրեն իրենց ցանկալի դատավորներին, որից հետո նոր համակագչային մակագրման գործընթացը կվերականգնեն: Ինչ է անում այս իրավիճակում մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը :

Քնար Մանուկյան




Լրահոս