ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԿԱՎԱԳԻ ՏՈՒՆԸ՝ ՔԱՆԴՄԱՆ ԵԶՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասուն» ազգագրական երգի-պարի խմբի ղեկավար, «Գաթա» բենդի հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հենց տան մեջ մետաղաձողերով հիմք են գցե ու 12 հարկանի շենք են կառուցում։ Այս մասին նա բազմիցս բարձրաձայնել է, սակայն այդպես էլ սայլը տեղից չի շարժվել:

 

ArmLur.am-ը այցելել է վերջինիս առանձնատուն, տեղում ծանոթացել բազմահարկ շենքի կառուցման հետեւանքով նրա տանն առաջացած խնդիրներին, ակնհայտ ճաքած պատերին:

«Ամբողջ տունը կորած է ճաքերի մեջ, օր օրի էլ ավելի է բացվում: Շինարարությունը ոչ միայն իմ բակի մեջ է, այլ անձամբ իմ սեփական հողում է: Երեք մետրից ավելի քանդել են եւ եկել մտել իմ տան մեջ: Երբ նոր էին նախագծում բազմաբնակարան շենքի կառուցմը, ինձ ասացին՝ ստորաբար խաբելով, որ 20 մետր հեռավորություն այն կունենա, բայց  երբ հասկացա, որ ամենեւին էլ այդպես չէ, վտանգը հասկանալով՝ բողոքեցի համապատասխան կառույցներին, մի որոշ ժամանակով շինարարությունը կասեցրին, բայց հետո նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թեթեւ ձեռքով այն վերսկսվեց: Ես նախ ցանկացա տեսնել իրեն, ասել, թե ինչ ապօրինի շինարարություն է ընթանում, բայց այդպես էլ չկարողացա տեսնել: Եվ 2021 թվականի դեկտեմբրի 22-ին  Հայկ Մարությանը շինթույլտվույթուն է տվել, որպեսզի շարունակեն այս խայտառակ ապօրինի շինության կառուցումը, եւ ազատվել է քաղաքապետի պաշտոնից: Հիմա ես ուզում հասկանալ՝ եթե իրականում գոյություն ունի օրենք, եւ այն գործում է, ապա թող հանցագործներին գտնեն, բերեն, պատժեն, այդ թվում՝ Հայկ Մարությանին օրենքի առաջ բերեն կանգնեցնեն, հարցնեմ՝ ինչու ստորագրեց այդ շինթույլտվությունը, երբ ես գողին բռնել բերել էի Ձեզ մոտ»,-պատմեց մեր զրուցակիցը:

Խնդրին անդրադարձել է նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, որն անձամբ է զրուցել Երեւանի ներկայիս քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ:

«Ինձ դիմել է Անդրանիկ սարկավագը, եւ ես իր հարցով հանձնարարել եմ հանձնաժողովի փորձագետներին զբաղվել, որպեսզի հասկանանք, թե ինչպես է մարդու սեփականությունը դարձել ուրիշի գույք, կամ ինչպես են կարողանում այդքան հեշտությամբ քանդել մեկ այլ անձին պատկանող սեփականությունը: Ինչպես նաեւ խոսել եմ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ, ով ինձ վստահեցեց, որ որեւէ շինարարություն չի շարունակվում, եւ դադարեցման գործընթաց է սկսված, եւ կասեցված է շինարարությունը, մինչեւ հասկանանք, թե ինչպես է ավարտվելու իրավական մասով գործը: Հիմա ես սպասում եմ, եւ շատ ցավալի կլինի, որ հանկարծ պարզվի, որ շինարարությունը երբեւէ կարող է սկսվել, քանի որ ես ամենաբարձր մակարդակով գոնե հավաստիացում ունեմ, որ այն կասեցված է»,-ասաց նա:

Հուսով ենք՝ քաղաքապետը հետեւողական կլինի իր տված խոսքին եւ այսպիսի իրավիճակի այլեւս ականատես չենք լինի:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԶԱՅՐԱՑԵԼ ՈՒ ՉԱՂԵՐԱԿԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը զայրացել է ArmLur.am-ի երեկվա հրապարակումից եւ որոշել է չեղարկել այսօր նախատեսված հանդիպումը: ArmLur.am-ը գրել էր, որ վաղը՝ ժամը 16։00-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատրաստվում է լուրջ խոսակցություն եւ քննարկում ունենալ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի եւ ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ։ Բանն այն է, որ հայ մարզիկները հատկապես Եվրոպայի վերջին մրցաշարերում ջանք չեն խնայել, որպեսզի Հայաստանի անունն ու դրոշը բարձր պահեն, բայց փոխադարձ վերաբերմունք Հայկական ֆեդերացիայի, Օլիմպիական կոմիտեի եւ նախարարության կողմից, առհասարակ, պետության կողմից չեն ստանում: Բացի այդ, մարզիկները ներկայանում են լուրջ մրցաշարերի ոչ պատշաճ հագուստով եւ պարագաներով, ինչն էլ մեծ դժգոհություն է առաջացրել մարզիկների շրջանում, եւ նրանք ստիպված են իրենք բարձրաձայնել իրենց խնդիրների մասին։ Մեր հրապարակումից հետո նա զայրացել է, չեղարկել հանդիպումը, եւ նոր քննարկման օրվա ու ժամի մասին ոչինչ հայտնի չէ:

 

 




Լրահոս