Բրիտանիայի թագուհին նշում է ծննդյան 96-ամյակը և գահակալման 70-ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն այսօր նշում է իր 96-ամյակը։ Այս տարին նշանավորվում է նաև թագուհու 70-ամյա գահակալության տարեդարձով։ CNN-ը հաղորդում է, որ իր ծննդյան առթիվ թագուհին արձակուրդի է մեկնել Սանդրինգեմ՝ Նորֆոլքի կոմսությունում գտնվող իր կալվածք։

Թագուհու ծննդյան առթիվ հրապարակված լուսանկարում միապետը կանգնած է երկու պոնիների միջև։ Ըստ արքայական ընտանիքի Twitter-ի էջի՝ լուսանկարն արվել է մարտին՝ Վինձորի ամրոցում։

Եղիսաբեթ 2-րդը շնորհավորանքներ է ստացել իր ընտանիքի անդամներից՝ Քեմբրիջի դուքս և դքսուհի Ուիլյամից և Քեթրինից, Ուելսի դուքս Չարլզից և Քորնուոլի դքսուհի Քամիլայից, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից։

Թագուհին այս տարի նշում է 1952 թվականին թագադրվելու պլատինե հոբելյանը: Այսպիսով՝ նա ամենաերկար կառավարող բրիտանացի միապետն է և պատմության մեջ ամենաերկար իշխող կին ղեկավարը։

Հոբելյանը տոնելու համար տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում մի շարք միջոցառումներ տեղի կունենան։ Իսկ խաղալիքներ արտադրող Mattel ընկերությունը թագուհու նմանությամբ Բարբի տիկնիկ է ստեղծել։




Լրահոս