ՏԵՍԱՆՅՈւԹ. Խոսքն իրավական նշանակություն չի կարող ունենալ. Դատախազը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում պատասխանեց լրագրողների հարցերին: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե որքանով էր ՀՀ վարչապետի հայտարարությունը հանցակազմ պարունակում, որով զինվորների ծնողները դիմել են դատախազություն:

«Հաղորդումը վերաբերում էր նիստի ժամանակ վարչապետի ելույթի տեքստին: Այդ քրեական գործը անդրադառնոմ է այդ նույն քրեական գործերին: Այդ խոսքը պետք է արժանանա համապատասխան գնահատականներին: Ինքը չի կարող իրավական նշանակություն ունենալ», – նշեց նա:

Հիշեցնենք, որ Փաշինյանը խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել էր, թե կարող էր կանգնեցնել պատերազմը եւ կլիներ նույն արդյունքը, իհարկե, առանց զոհերի:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս