Եվրախորհրդարանում հանդես են եկել ԵՄ-ի համար հակահրթիռային պաշտպանության համակարգի օգտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը հակահրթիռային պաշտպանության սեփական համակարգի կարիք ունի: Այդ մասին հայտարարել Է Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերն ապրիլի 22-ին MՖnchner Mercur թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՆԱՏՕ-ի ամրապնդման եւ ԵՄ-ի արագ հակազդման արդեն համաձայնեցված ուժերի հետ մեկտեղ մեզ եվրոպական հակահրթիռային վահան Է անհրաժեշտ»,- ասել Է նա: Վեբերի խոսքով՝ Եվրոպան նաեւ կարիք ունի ստորաբաժանումների, որոնք զբաղվեին կիբեռտարածությունում կրիտիկական ենթակառուցվածքի պաշտպանությամբ:

Քաղաքական գործիչը հանդես Է եկել պաշտպանության ծախսերի ավելացման օգտին: «Եվրոպան պետք Է ի վիճակի լինի պաշտպանելու իրեն,- ասել Է խմբակցության առաջնորդը:- Այժմ առանց ԱՄՆ-ի մենք ասես առանց հագուստի ենք փոթորկի պայմաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս