Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Բարձր եմ գնահատում ավանդաբար ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և համագործակցությունը, որոնք հաստատուն կերպով կապում են Հայաստանն ու Ղազախստանը։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր պետությունների միջև հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել փոխշահավետ գործընկերության ոգով՝ ի շահ մեր ժողովուրդների»։




Լրահոս