ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 16-ին աշխարհի ամենաերկար ճոպանուղին` «Տաթեւեր»-ը, դարձավ մեկ տարեկան: Ճոպանուղու բացումը եղել է 2010 թվականի հոկտեմբերի  23-ին: Մինչ հիմա այն սպասարկել է 70.000 ուղեւորի, որոնց 10 տոկոսը հարակից շրջանների բնակիչներ են եղել: Ճոպանուղու նկատմամբ հետաքրքրությունն ավելի շատ է եղել հանգստյան եւ տոն օրերին:Մեկ տարվա ընթացքում իրականացվել է տարածքի կանաչապատման գործընթաց, այցելուների համար տեղադրվել են եռալեզու վահանակներ, ավելի քան 50 նստարան եւ աղբաման: Իսկ «Հալիձոր» կայանի տարածքում կառուցվել է սպասասրահ-սրճարան, որը նախատեսված է ուղեւորների եւ այցելուների հանգստի համար: Այսօր ճոպանուղին եւ նորաբաց սրճարան-սրահն ունեն 55 աշխատող, որոնք հարակից համայնքների եւ Գորիսի բնակիչներ են:




Լրահոս