ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախն իր չէ, առարկա չէ, որ այն հանձնես կամ չհանձնես. Փաշինյանը՝ ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցման հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլի 22-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից 31-ը չի զեկուցվում:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ՌԴ կատարած այցից՝ մանրամասներ ներկայացնելով քննարկումներից: Վարչապետն անդրադարձավ նաև ԱԺ ամբիոնից իր՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի նշաձողի իջեցման հայտարարությանը:

«Պատասխանատու ասում եմ չի եղել և չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որ սեղանի վրա լինի կամ շրջանառություն մեջ լինի, ոչ մի անգամ չի եղել նման բան: Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, ապա Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես: Եթե Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիոններ  չէինք ծախսի, որպեսզի արցախցիներին վերադարձնեինք իրենց տներ՝ Արցախ: Արցախը պահել նշանակում է արցախցուն պահել Արցախում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով նաև.

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու վերաբերյալ միջազգային հորդորների վերաբերյալ միջազգային հորդորների մասին իմ հայտարարություններին հաջորդած շահարկումներին, թե նախկինում հայտնի չի եղել նման որևէ հորդորի մասին՝ պիտի տարակուսանքս հայտնեմ եւ ահա թե ինչու, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2016 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներկայացրած առաջարկությունները ոչ այլ ինչ են, քան նշաձողը իջեցնելու փաստաթուղթ, որովետեւ այդ փաստաթղթի առանցքային իմաստը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հետաձգումն էր անորոշ ժամանակով, անորոշ ասելով, ընդ որում՝ նկատի էր առնվում տասնամայակներ, եթե ոչ ավել։ 2016 թվականի առաջարկություններում նշաձողի այդպիսի իջեցում էր նաեւ ԼՂ կարգավիճակի որոշման հարցը միջազգային ատյաններին արտապատվիրակելու առաջարկը, ընդ որում այնպիսի ատյանների, որոնք նախկինում արդեն դիրքորոշում արտահայտել էին խնդրի մասին՝ Արդբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս