ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծածուկ ու առանց աղմուկի. ինչպես կանգնեցվեց Ցեղասպանության զոհերի առաջին հուշարձանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը Երևանում 1967-ին՝ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատելու օրը՝ նոյմեբերի 29-ին շահագործման հանձնվեց, բայց երևանցիները մինչև այդ էլ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան հասցրել էին տեղադրել՝ իհարկե քաղկոմի աչքից հեռու:

Խոհրդային ժամանակահատվածում 1915-ի մասին բարձրաձայնել չէր կարելի, բայց երևանցիները Մեծ եղեռնի տարթիվը հուշարձանի վրա փորագրելու հնարամտություն գտան տառերի միջոցով:

Գաջեգործների փողոցի հուշարձանը կանգնեցնելու ժամանակ վարպետ Սարգիսը մոտ տասնամյա երեխա էր, բայց հիշում է՝ ինչպես թաղի բնակիչները, որ հիմնականում թուրքական յաթաղանից փրկված ու Արևելյան Հայաստան գաղթած հայեր էին, մեկ մարդ դարձած, համախմբվեցին ու որոշեցին հուշարձան ցայտաղբյուր կանգնեցնել: Աղբյուր-հուշարձանը, ինչի հեղինակները Ռաֆայել Իսրայելյան-Արա Հարությունյան ճարտարապետական զույգն է, սլացիկ հորինվածք ունի: Արծվի թևին հավերժության նշանն է, որ հայ ազգի կենսական ոգու անմահությունն է խորհրդանշում: Արա Հարությունյանի քանդակած Կոմիտաս վարդապետի արձանն էլ տեղ գտավ Կոմիտասի անվան պանթեոնում ՝ նրա շիրիմին:

Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման հավաքներն ակտիվորեն մեկնարկեցին 1960-ականների կեսերին՝ ոճրագործության 50-ամյա տարելիցին ընդառաջ: Ընդդեմ թուրքական ցեղասպան ձեռագրի՝ սփյուռքի մեր հայրենակիցները Թուրքիայի դեսպանատների առջև հավաքներ էին կազմակերպում, ցեղասպանության ճանաչում և դատապարտում պահանջում: Նույն տարիներին՝ 1965-ին ու 1966-ին, նաև Երևանում են բողոքի ակցիաներ տեղի ունենում: Դրանց մասին խորհրդահայ մամուլում այս օրերին ոչինչ գտնել հնարավոր չէ: Ականaտեսներն ու ակցիաների մասնակիցներն են պատմում:

Ցեղասպանության զոհերին հիշատակին նվիրված բազում արձաններ կան ամբողջ աշխարհում, այսօր դրանցից ընդամենը երեքին մասին պատմեցինք, որ, խախտելով խորհրդային բարքերի երբեմն անհաղթահարելի թվացող պատնեշները, ի լուր աշխարհի բարձրաձայնեցին թուրքական արյունոտ յաթաղանի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս