ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բենզալցակայանների նկատմամբ հսկողությունը կուժեղացվի. թերլցումները կբացառվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործադիրը մտադիր է ուժեղացնել հսկողությունը բենզալցակայանների նկատմամբ:

Այսինքն, Հայաստանում հեղուկ վառելիքի վաճառքը իրականացվելու է ստուգաչափված տարաներով, հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում վաճառողը ոչ միայն պետք է ունենա ստուգաչափված տարա, այլեւ սպառողի պահանջով այն վաճառելու է այդ տարայի միջոցով:

Ասել է թե՝ լցակայաններում տնտեսավարողը պարտավոր է ցուցադրել տեղեկատվություն հեղուկ վառելիքի տեսակի վերաբերյալ: Կառավարությունն ակնկալում է, որ այս ամենի արդյունքում Հայաստանում տվյալ ոլորտը կկարգավորվի, թերլցումները կբացառվեն:

Չի բացառվում, որ այս կարգը այս տարվա հունիսի 1-ից կգործի: Ի դեպ, անհամապատասխանության դեպքում, սպառողի դիմումի համաձայն, տեսչական մարմինը տնտեսվարող սուբյեկտի մոտ կիրականացնի ստուգում, խախտումների դեպքում պատասխանատվության միջոցներ կկիրառվեն. եթե հեղուկ վառելիք վաճառող տնտեսվարողները խախտումներ թույլ տան, ապա կարող են տուգանվել։

Ս.Հ.




Լրահոս