ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչ վիճակ է 2,5 տարի կալանքի տակ գտնվող ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալի գործով. վերջին վկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` 2019 թվականի դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման էին ենթարկվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

Վերջիններս չեն ընդունում իրենց մեղադրանքը եւ նախաքննական մարմինը շուրջ 7 ամիս քննություն իրականացնելով քրեական գործով կհայտարարի ԱԱԾ-ն կաշառքի գործով կալանավորված փոխնախարարի գործով հայտարարվել է նախաքնության ավարտ: Ընդ որում, վերջիններս չէին ընդունում իրենց մեղադրանքը եւ նախաքննական մարմինը շուրջ 7 ամիս քննություն իրականացնելով քրեական գործով հայտարարեց նախաքննության ավարտ: Ի դեպ, նախաքննության ավարտից հետո պարզ դարձավ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրաքների ծավալը էականորեն կրճատվել է։

Մասնավորապես, հարուցված քրեական գործի նախաքննության փուլում վերացվել է «պաշտոնեկան լիազորությունները չարաշահելու» վերաբերյալ մեղադրանքը։ Լոռեցյանին մեղսագրվում էր նաև առանձապես խոշոր չափերի 13 մլն 448 հազար դրամ կաշառք ստանալու առաջարկն ընդունելը։ Այս մեղադրանքի մասով կրճատվել է մեղսագրվող կաշառքի չափը՝ 13 մլն-ից իջեցվելով 2 մլն-ի։ Ի դեպ նախկին փոխնախարարի մասով ԱԱԾ-ում եւս մեկ քրեական գործ է քննվում:

ArmLur.am-ը զրուցեց փաստաբան Լևոն Սահակյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս