Ապրիլի 19-ին ոստիկանության Երևանի Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները մետրոյի կայարաններից մեկում հայտնաբերել և, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 21-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ ու կաթուցիչ՝ մոխրացած հետքերով:
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են։