ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե քաղաքացին միգրացիոն պետական ծառայության հետ խնդիր ունի, ապա նա ո՞ր դեպքերում կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին: Արմեն Միրզոյան, 30 տարեկան, գործարարՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին այն դեպքում, եթե միգրացիոն պետական ծառայությունը`• առանց իրավական հիմքերի առկայության անվավեր է ճանաչել փախստականի կարգավիճակը,• հրաժարվել է տրամադրել Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ չի երկարաձգել դրա վավերականության ժամկետը,• միգրացիոն տարբեր հոսքերի ներկայացուցիչներին (փախստականներ, ապաստան հայցողներ, Հայաստան վերադարձողներ, Հայաստանից մեկնել ցանկացողներ եւ այլն) չի տրամադրել իրավական-խորհրդատվական բնույթի տեղեկություններ,• մերժել է անձնական տվյալների արխիվից տեղեկությունների տրամադրումը,• չի իրականացրել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականներին մշտական կացարանով ապահովելու ծրագրերի պահանջները:ՄԻՊ գրասենյակի տեղեկատվական թերթիկից«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման խնդիրներով Հայաստանից մեկնողները, երբեմն էլ ներգաղթողներն այնքան լավ են իրազեկված, որ ոչ միայն ՄԻՊ գրասենյակ, այլեւ ցանկացած այլ կառույցի դիմելու անհրաժեշտությունը երբեւէ չի առաջանում:




Լրահոս