![](https://armlur.am/wp-content/uploads/2022/04/1081373.jpg)
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սենատորը նշել է. «Ավելի քան մեկ դար առաջ Կլեմանսոն գրել է. «Մենք սկսում ենք խոսել Հայաստանի վիլայեթներում նոր ողբերգությունների մասին։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում այս բառը: Սա հայերի մեթոդական կոտորածի պաշտոնական էվֆեմիզմն է»: Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերին»: