Armenian text to speach

Սերժ Սարգսյանը կմասնակցի Ջահերով երթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նույնպես Հանրապետության հրապարակից մասնակցելու է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա Ջահերով երթին:

Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Երթն այս տարի անցկացվելու է «Տեր ենք Արցախին» կարգախոսով:

Հիշեցնենք, ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացրել էին, որ վերջինս ևս մասնակցելու է Ջահերով երթին:




Լրահոս