Մեկ օրում մոտ 30 հազար փախստական է Ուկրաինայից գաղթել հարևան երկրներ. ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի՝ Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Ուկրաինայից ավելի քան 5,16 մլն փախստական է գաղթել Ուկրաինայի հարևան երկրներ: Մեկ օրում նրանց թիվն ավելացել է 30 հազարով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 23-ին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը:

Տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 24-ից մինչև ապրիլի 22-ը Ուկրաինան լքել է 5 մլն 163 հազ. 686 մարդ: Մեկ օրում հարևան պետությունների սահմանները հատել է 29 հազ. 939 մարդ:




Լրահոս