Վրաստանում ապրիլի 23-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 87 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 654 հազար 163 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 259 բուժառու: Երկրում վարակից մահացել է ևս 2 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 հազար 797 է: