Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին ժամը 18:00-ի դրությամբ` քվեարկությանը մասնակցել է երկրի քաղաքացիների 63,23 տոկոսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը:
Ընդ որում, նշվում է, որ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ընտրատեղամասեր է գնացել ավելի քիչ քաղաքացի:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են գործող նախագահ Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը: