
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էմանուել Մակրոնն առաջատարն է 55-58 տոկոսով, հաղորդում է բելգիական RTBF հեռուստաալիքը՝ հղում անելով exit poll-ի հասարակական կարծիքի ուսումնասիրման երկու ինստիտուտների տվյալների։
Էմանուել Մակրոնը պայքարում է «Ազգային միություն» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենի դեմ: Ըստ էքզիթ փոլերի՝ ընտրողների 55-58%-ը քվեարկել է Մակրոնի, իսկ Լը Պենի օգտին՝ 42-45%-ը: Նախնական տվյալներով Ֆրանսիայի նախագահի ընտրությանմասնակցությունը եղել է մոտ 64%։