
Ապրիլի 24-ին, ժամը 19:35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի «Իդեալ Համակարգ» խանութի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում գտնվող վագոն-տնակում (մոտ 27 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել՝ 20:08-ին: Այրվել է վագոն-տնակը։