
Լուսանկարն արվել է Վրաստանի մայրաքաղաք ԹբիլիսիումՇաբաթ օրը Թբիլիսիում փոքրաթիվ հանրահավաք էր կազմակերպվել: Մարդիկ անխռով լսում էին պայքարի կոչ անող հռետորներին, իսկ շատ-շատերը, ինչպես Հայաստանում, անտարբեր քայլում էին: Ուշագրավն այն է, որ հավաքվածների մոտ կամ ընդհանրապես այդ տարածքում որեւէ ոստիկան չկար: Ինչպես երեւում է, վրացի ոստիկանները չեն վախենում, որ մի խումբ մարդիկ կարող են հավաքվելով խարխլել պետության հիմքերը: