
Հայաստանում ապրիլի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 828 դեպք, որից 410 հազար 571 -ը`առողջացած, 8622-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1952 բուժառու:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 2186 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, առողջացել է 13 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 37 հազար 290-ի: