Լիանա Հակոբյանը՝ 32 կգ նիհարելու, ինքնուրույն մարզվելու և անձնականի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 32 կիլոգրամ նիհարել եմ: Չնայած՝ գերզբաղվածությանս եւ հոգնածությանս՝  հասցնում եմ զբաղվել նաեւ ֆիզիկական ակտիվությամբ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Լիանա Հակոբյանը՝ անդրադառնալով ավելորդ քաշից ազատվելու իր տարբերակին:

«Պարտադիր հաճախում եմ սպորտ կենտրոն, յոգայի, ձգումների: Օրական թեկուզ 10 րոպեով պարտադիր հատկացնում եմ իմ մարմնին: Հետեւում եմ իմ սննդակարգին, ուտում եմ բացառապես առողջ սնունդ, ոչ մի յուղային սնունդ չեմ օգտագործում, դրանք բացառված են իմ սննդակարգից: Կարելի է ասել՝ ընտրել եմ այլ տարբերակ ապրելու: Արդեն երկու տարի է ինչ զբաղվում եմ իմ քաշով, իմ մարմնի ճկունությամբ, եւ ես դրանից ինձ ես ինձ լիարժեք եւ լավ եմ զգում»,-ընդգծեց դերասանուհին:

Խոսելով ավելորդ քաշի բարդույթների եւ սիրելիի մասին՝ մեր զրուցակիցը նշեց.

«Դրանք կոմպլեքսներ չեն, այլ եղել են ստիմուլներ, որոնք ուղղակի օգնել են՝ ավելի աշխատել ինքս ինձ վրա: Իսկ ինչ վերաբերվում է անձնականին չեմ ցանկանում այդ մասին հարցերի պատասխանել, քանի որ մարդկանց պետք է հետաքրքրի իչմ գործունեությունւ այլ ոչ թե իմ անձնականը: Ես ուզում եմ միայն իմ գործունեության մասին խոսել»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս