ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն. Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախի կառավարության ընդլայնված նիստ է անցկացրել` անդրադառնալով ստեղծված իրավիճակին։
Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, Արցախի կառավարության ընդլայնված նիստի ժամանակ հայտնել է նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա ներկայացրել է Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը և Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ վերջերս ՀՀ վարչապետի մասնակցությամբ Բրյուսելում և Մոսկվայում կայացած հանդիպումների համատեքստում։

«Հարությունյանը շեշտել է, որ ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հարությունյանը նշել է նաև, որ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն Հայաստանի և Արցախի կապերն ավելի ամրապնդելու ուղղությամբ։ Նա հայտնել է, որ բնակարանաշինական աշխատանքները շարունակվելու են ողջ ծավալով, սակայն առաջնահերթություններից ելնելով՝ վերանայվելու են կապիտալ ներդրումների մի շարք ծրագրեր:




Լրահոս