
Կանադացի պատգամավոր Սամիր Զուբերին «Թվիթերի» իր պաշտոնական էջում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել:
«Մենք հիշում ենք այս ողբերգության հետևանքով կորցրած ավելի քան 1,5 միլիոն կյանքերը և Կանադայի առատաձեռն ընդունելությունը՝ անթիվ հայ փախստականների նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է պատգամավորը՝ հորդորելով հիշել՝ ապագայում նման վայրագությունները կանխելու նպատակով: