
Արցախի փրկության եւ իշխանափոխության պահանջով այսօր «Դիմադրություն» շարժման մեկնարկն է տրվում Երեւանի Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից, դրան զուգահեռ Ազատության հրապարակից մեկնարկեց Արթուր Վանեցյանի և իր կողմնակիցների երթը։
Մինչեւ այդ Հայ հեղափոխական դաշնակցության Երիտասարդական Միության եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները փակել էին Վաղարշյան-Կոմիտաս փողոցը։