Մարտակերտի բնակչի քարտը գողացել են, ավելի քան 1 մլն դրամ կանխիկացրել. բերման է ենթարկվել համագյուղացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 21-ին Մարտակերտի շրջանի բնակիչ Կ. Ի.-ն (ծնված 1999թ.) դիմել է, որ 2021թ. սեպտեմբերի 9-ին իր հեռախոսահամարին հաղորդագրություն է ստացել` իրեն պատկանող «Արցախբանկ» բանկային քարտից ելքագրված 431.000 ՀՀ դրամի մասին, այնուհետև նույն թվականի հոկտեմբերի 4-ին ստացվել է ևս մեկ հաղորդագրություն՝ 321.500 ՀՀ դրամի ելքագրման մասին`«IDRAM» էլեկտրոնային դրամապանակից:

Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ոստիկանությունից՝ նշելով, որ 2021թ. նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 10-ը ինքը գտնվել է բնակավայրից հեռու և բանկային քարտը նախապես տեղադրել էր տան ննջասենյակում, իսկ դեկտեմբերի 10-ին տուն վերադառնալուց հետո ստացել է ևս մեկ հաղորդագրություն՝ իր հաշվից 393.900 ՀՀ դրամ բանկոմատի միջոցով ելքագրվելու մասին:

Համոզվելով, որ ննջասենյակից հափշտակված են բանկային քարտն ու գաղտնաբառը, Կ.Ի.-ն «Արցախբանկ» ՓԲԸ Դրմբոնի մասնաճյուղում դադարեցրել է բանկային քարտի գործունեությունն ու ստացել նոր պլաստիկ քարտ:

Պատճառված վնասի չափը կազմում է 1.146.400 ՀՀ դրամ:

Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. դեկտեմբերի 6-ի ժամը 16:00-ի սահմաններում Կ.Ի.-իի տան ննջասենյակից նշված բանկային քարտը գողացել է իր համագյուղացի Ա.Մ.-ն (ծնված 2000թ.), այնուհետև դեկտեմբերի 7-ին ՀՀ Երևան քաղաքում կանխիկացրել նշված քարտում առկա գումարը և ծախսել իր անձնական կարիքների համար:

Ա. Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:




Լրահոս