
Ռազմական հակամարտության Էսկալացման սկզբից ի վեր շուրջ 990 հազար փախստականներ են ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից եւ Ուկրաինայից ժամանել Ռուսաստան, նրանցից 12,7 հազարը՝ անցած օրվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
«Ընդամենը հակամարտության սկզբից ի վեր Ռուսաստանի պետական սահմանը հատել Է 986,8 հազար փախստական, նրանցից 179,9 հազարը երեխաներ են»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Դոնբասի հանրապետություններից քաղաքացիական բնակչության զանգվածային տարհանումն սկսվել Է փետրվարի կեսերին հակամարտության սրման ֆոնին:
Այնուհետեւ Ռուսաստանը ճանաչել Է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը, իսկ փետրվարի 24-ին Ուկրանայում հատուկ ռազմական գործողություն Է սկսել ապառազմականացման եւ դենացիֆիկացման ուղղությամբ: