Այս պահին Շառլ Ազնավուրի հրապարակում հավաքվել են զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները՝ միասին որոշելու իրենց հետագա անելիքները:
«44-օրյա պատերազմում իրենց երկրային կյանքը զոհաբերած մեր հերոսների ծնողներ, բարեկամներ, հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ,
Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մենք անցանք ողբի, ցավի, կսկիծի ու աննկարագրելի տառապանքների միջով, ապրեցինք ևապրում ենք կարոտի անտանելի օրեր ու ամիսներ: Մեր որդիների, եղբայրների, ամուսինների ու հայրերի նահատակության մասին մտորելիս, անքուն հարյուրավոր գիշերներ անցկացնելով, մենք մեզ հաճախ հարց էինք տալիս. ո՞ւմ մեղքով, ո՞ւմ քայլերի և գործողութփյունների հետևանքով մեր տուն պատերազմ մտավ…»,- գրել են զոհված զինծառայողների ծնողները: