Հայաստանի կառավարությունը մտադիր է մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառել: Տեղեկացնենք, որ այս տարվա հունվարի 20-ի «ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշմամբ 6 ամիս ժամկետով արգելք է սահմանվել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման նկատմամբ: Շուտով արգելքի ժամկետն ավարտվում է:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է ևս 6 ամիս ժամկետով սահմանել արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման համար։ 2022 թվականի հուլիսի 26-ից մինչև 2023 թվականի հունվարի 26-ը։
Պարզվում է, որ մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել է մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, հունվար-սեպտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 115․2 հազար տոննա, ինչը նախորդ տարվա նկատմամբ աճել է 8.4 անգամ։
Բացի այս, նկատենք, որ մետաղի ընդունման գները եւս աճել են. նախորդ տարվա սև մետաղի ընդունումն եղել է 40․000 դրամ, իսկ այս տարի այն աճել է՝ հասնելով մինչև 60․000 դրամի։
Ս.Հ.