Թերթը գրում է, որ օրերս
Երեւանում տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը: Ինչպես հայտնի է, Երեւան ժամանած պաշտոնյաների թվում էր
նաեւ Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը: ”Թերթի տեղեկություններով`
բավականին հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել
այդ հավաքի ոչ պաշտոնական մասում: Բանն այն է, որ ԱՊՀ
երկրների ներքին գործերի նախարարներին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրավիրել էր ռեստորան` շքեղ ընթրիքի: Ուրախ ժամանցը երգ ու պարով ապահովելու համար ՀՀ ոստիկանությունը հրավիրել է նաեւ հայկական
շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների: Եվ ահա նրանցից մեկը` Վարդան Բադալյանը, որը ծնունդով Ղարաբաղից է, սկսել է
երգել իր ալբոմից մի երգ, որը նվիրված է Ղարաբաղին: Կրկներգից, որտեղ անընդհատ
հնչել է Ղարաբաղ բառը, ադրբեջանական
պատվիրակության ախորժակը կտրուկ փակվել է: Նրանք պարզապես
ցած են դրել դանակ-պատառաքաղները եւ ակնհայտ դժգոհությամբ սկսել են բարձրաձայն բողոքել կատարվածից: ՀՀ ոստիկանապետն ու նրա շրջապատը ընկել են անհարմար դրության մեջ եւ ստիպված են եղել հորդորել, որ ոչ մի քաղաքական «նամյոկ» չկա, պարզապես երգիչը հենց այդ երգն է ընտրել իր երգացանկից»,-
գրում է ”Չորրորդ
ինքնիշխանություն”-ը:
Չորրորդ ինքնիշխանություն. Երգի պատճառով ադրբեջանցիների ախորժակը փակվել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ