Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցություններում առաջընթացի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ստամբուլում կայացած բանակցություններում իրենց հաջողվել է լուրջ բեկումների հասնել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։

«Ստամբուլի բանակցություններում մեզ հաջողվեց հասնել բավականին լուրջ բեկման։ Որովհետև մեր ուկրաինացի գործընկերները միջազգային անվտանգության պահանջները չեն կապում այնպիսի հայեցակարգի հետ, ինչպիսին Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններն են»,- ասել է նա։

Պուտինը նշել է, որ ուկրաինական կողմի ներկայացուցիչները որոշակի վերապահումներով «փակագծերից հանել են» Ղրիմի, Սևաստոպոլի և Ռուսաստանի կողմից ճանաչված ԴԺՀ և ԼԺՀ հանրապետությունների խնդիրները։ Պետության ղեկավարը, սակայն, ընդգծել է, որ որոշ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո Ռուսաստանը բախվել է սադրանքների։ Որպես օրինակ Պուտինը բերել է Բուչայի իրադարձությունները։ «Մենք գիտենք, թե ով է դա արել, ով է պատրաստել այդ սադրանքը»,- ասել է նա։

Նախագահը եզրափակել է՝ ասելով, որ Մոսկվան, չնայած շարունակվող ռազմական գործողությանը, ակնկալում է պայմանավորվածությունների հասնել, բանակցում է և չի հրաժարվում դրանցից։




Լրահոս