Չինական Հենան նահանգում արձանագրվել է թռչնագրիպի H3N8 տեսակով մարդու վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտնել է Չինաստանի առողջապահական հարցերով պետական կոմիտեն, փոխանցում է RIA Novosti-ն։
Հիվանդը 4-ամյա տղա է, ով բնակվում է Չժումադյան քաղաքային շրջանում։ Մինչ ախտանշանների ի հայտ գալը, տղան շփում է ունեցել ընտանի թռչնի հետ, իսկ տնից ոչ հեռու հանդիպել են վայրի բադեր։ Առաջին ախտանշանները, այդ թվում տենդը, նրա մոտ առաջ են եկել ապրիլի 5-ին, իսկ արդեն ապրիլի 10-ին տղան հոսպիտալացվել է՝ վիճակի վատթարացման պատճառով։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղան վարակվել է H3N8-ով։
Նշվում է, որ առ այսօր վիրուսը հայտնաբերվել է ողջ աշխարհում շների, թռչունների, ձիերի և փոկերի, սակայն ոչ մարդկանց մոտ։
Չինաստանի պետկոմիտեից հայտնում են, որ այդ դեպքն իրենից ներկայացնում է միջտեսակային պատահական փոխանցում թռչնից մարդուն, և որ վիրուսի լայնամասշտաբ տարածման ռիսկը ցածր է։