Ապրիլի 23-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 71-ամյա Լյուդմիլա Ա.-ն հայտնել էր, որ ժամը 19.40-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի թիվ 166 դպրոցի բակում նկատել է, որ երկու աղջիկ դանակով սպառնում են մի երեխայի: Ինքը մոտեցել է, որ կանխի միջադեպը, սակայն նրանք դանակով սպառնացել են, որ կսպանեն իրեն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ի երեկոյան դանակով զինված երկու դպրոցահասակ աղջիկներ հարձակվել են Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր՝ տիկին Լիդայի վրա: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել էր նրանց ընտանիքի մտերիմ Արամ Գեւորգյանը, ով մանրամասն նկարագրել էր դեպքը:
ArmLur.am-ը նաև զրուցել էր տիկին Լիդայի հետ: