ՏԵՍԱՆՅՈւԹ. «Պադավատապետության» դեմ բողոքողն ու կորտեժով շրջողը. ինչ փոխվեց չորս տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործից տուն գնալու պայման ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը երթուղայինի մեջ է, մի հատ բացատրեք՝ ինչի ենք իրեն ծառայողական մեքենա տալիս»:

Սա հատված է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի 2015թ.-ի մի ելույթից: Փաշինյանն այս երևույթը անվանել էր «պադավատապետություն»: «Հայաստանի Հանրապետությունում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»,- հավելել էր պատգամավորը:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ, բացառությամբ հատուկ դեպքերի – հատուկ դեպքերն այն են, երբ ինչ-որ տեղից ուշանում ենք, միջազգային հյուրեր են սպասում և օբյեկտիվ պատճառներով ենք ուշանում, քաղաքացիներին զիջում է ճանապարհը՝ հետիոտնային անցումների վրա: Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են 2019 թվականին, երբ քաղաքացիներին ճամապարհ զիջելը ձեռքբերում էր համարվում:

Դրանից երեք տարի անց Փաշինյանի ավտոշարասյունն ու նրան ուղեկցող ոստիկանական ավտոմեքենաները ոչ միայն կարմիր լույսի առջեւ կանգ չեն առնում, այլ նաեւ հետիոտներին ճանապարհ չեն զիջում: Վառ ապացույցը երեկ Լեո-Պարոնյան խաչմերուկի վրա երիտասարդ հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքն էր, որի հետևանքով վերջինս մահացել էր: Ինչպես ՀՀ ոստիկանությունը հայտնեց, նախնական տվյալներով քաղաքացուն վրաերթի է ենթարկել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի մեքենան, ՔԿ-ից էլ հայտնեցին, որ Լեոյի խաչմերուկում մահացած կնոջը վրաերթի գործով ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է։

Սակայն հեղափոխությունից հետո ոչ միայն Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներն էին հեծանիվով, ոտքով կամ հանրային տրանսպորտով աշխատանքի գնում, այլ նաեւ վարչապետն էր անձամբ օրինակ ծառայում՝ հաճախ աշխատանքի գնում հենց հեծանիվով՝ անվտանգության սակավաթիվ անձանց ուղեկցությամբ:

Փաստորեն հեղափոխությունից չորս տարին անց էլ մենք շարունակում ենք լինել զարմանալի պետություն, որտեղ ոչ միայն պադավատներ կան, այլ դրանք չեն կանգնում ոչնչի առջև:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս