![](https://armlur.am/wp-content/uploads/2022/04/1081764.jpg)
Հայաստանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանն Ադրբեջանը չի մասնակցի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան նիստի ընթացքում որոշում է կայացրել չմասնակցել Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-31-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին: