Հողաթափ- տունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինական արտադրողից բրիտանացին սխալմամբ ստացել է տնային հողաթափ, որում հեշտությամբ տեղավորվում է իր ամբողջ մարմինը,- գրում է The Daily Telegraph: Պատվիրատուն պատվիրել էր, որ իր համար ոչ ստանդարտ չափսերի հողաթափ կարեն եւ արտադրող ընկերությունից ստացել է մեկ նորմալ հողաթափ, իսկ մյուսը՝ հսկայական՝ 2 մետրանոց: Երկու հողաթափն էլ պատրաստված են արջի թաթի տեսքով` մեկը փոքր, մյուսը մեծ:Պատճառը այն է, որ Լոնդոնի բնակիչ Թոմ Բոդինգհեմը ոտքի ոչ ստանդարտ չափեր ունի: Նրա մեկ ոտքը բրիտանական համակարգի 13 (48) համար է, մյուսը 14.5 (49): Այս տվյալներով պատվերը ուղարկվել է Չինաստան: Այնտեղ վարպետները 2 կարգ սխալվել են եւ 14,5-ի փոխարեն պատրաստել են 1450 համարի հողաթափ, որի չափը 210 x 130 x 65 սմ է:




Լրահոս