
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Ուկրաինայում հատուկ գործողության բոլոր խնդիրները անկասկած կկատարվեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Վլադիմիր Պուտինը այս մասին հայտարարել է օրենսդիրների խորհրդում ելույթի ժամանակ:
«Այս կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել` հատուկ ռազմական օպերացիայի բոլոր խնդիրները, որոնք մենք իրականացնում ենք Դոնբասում, անկասկած կիրագործվեն, որպեսզի պատմական հեռանկարով երաշխավորվեն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Ղրիմի և մեր ամբողջ երկրի բնակիչների խաղաղությունն ու անվտանգությունը», – ասել է Պուտինը: