Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ, ցավակցություն հայտնել նրան եւ նրա ընտանիքի անդամներին, ցավ ու ափսոսանք հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ եւ երաշխավորել, որ տեղի կունենա դեպքի օբյեկտիվ քննություն: Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանի օգնական Տարոն Չախոյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Լեո-Պարոնյան խաչմերուկի վրա երիտասարդ կնոջ է վրաերթի ենթարկել: Վրաերթի ենթարկված կինը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է:




Լրահոս