Որ դեպքում ծնողներն ամսական 100.000 դրամ գումար կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձինք ամսական գումար կստանան: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 6 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին ամսական կտրամադրվի 100 հազար դրամ: Տեղեկացնենք, որ այս մասին որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում:

Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ ներկայում Հայաստանում շատ քիչ ընտանիքներ են ունենում 6 և ավելի երեխա: Ավելին 2020 թվականին երեխաների ընդհանուր կարգաթվում 6-րդ և հաջորդ երեխաների ծնունդը կազմել է 162 երեխա, որը 2020 թվականին արձանագրված ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է:

Պարզվում է՝ մինչ այս, «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված 6 և ավելի երեխա ունեցող ծնողական զույգերին, բացի մեդալից, որևիցէ այլ խրախուսում նախատեսված չի եղել:

Ս.Հ.




Լրահոս